Դավիթ Տոնոյանի համար կարևոր է «Ես եմ» ծրագիրը. նախարարի ու զինվորների լուսանկարները

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարը Արցախում կարևորել է «Ես եմ» ծրագիրը և հանդիպել զինծառայողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին և նշել, որ սա մեր զինված ուժերի համար կարևոր ծրագիր է։

Դավիթ Տոնոյանին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։