ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Երևանում կատարված սարսափելի սպանության կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 38 տարեկան Մհեր Հախնազարյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ զարհուրելի սպանության դրդապատճառը եղել է այն, որ նրա և զոհի միջև հանցագործ աշխարհի վերաբերյալ քննարկում է եղել, ինչն էլ ավարտվել է ստահակի կողմից 20 տարեկան տղայի դաժան սպանությամբ։
Հախնազարյանը ձերբակալվել է։
Կասկածյալը քննիչներին պատմել է, թե ինչպես և ինչ պայմաններում է կատարել հանցագործությունը։
Նշենք, որ մայիսի 17-ին Սիլիկյան թաղամասի հին խճուղու գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, դիակ էին հայտնաբերել։
Պարզվել էր, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 20 տարեկան Մայիս Վարդանյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև Opel մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալն իր զոհին տեղափոխել է Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանների մոտ և նետել փոսի մեջ ու դին այրել։