Քամիներն ու անձրևները դեռ կշարունակվեն. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը փոփոխական կլինի, այն մեկ կնվազի, մեկ կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում` մայիսի 19-ին` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 1-2, 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին՝ կեսօրից հետո, 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: