Բաղրամյանի խաչմերուկում սննդի կետ է այրվում. տեսանյութ

Դեպքի վայր են մեկնել հրշեջները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Երևանի կենտրոնում` Բաղրամյան-Սարյան փողոցների խաչմերուկում, հրդեհ է բռնկել։ Մայիսի 19-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում այրվում է կրպակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Լոս Անջելեսում 42 տարեկան հայի են սպանել

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել՝ 10:22-ին: Սննդի կետում (5 քմ) ամբողջությամբ այրվել է գույքը և մոտակայքում գտնվող գովազդային վահանակը (4 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: