Արմավենու համար մղվող պայքար․ ո՞ւմ կհասնեն Կաննի փառատոնի գլխավոր մրցանակները

Sputnik Արմենիայի սյունակագիր Կարեն Ավետիսյանը հետևում է Կաննի կինոփառատոնին։ Ցնցող գեղեցկուհիներով շրջապատված լինելը կինոգետին չի շեղում աշխատանքից, և նա տալիս է «ո՞վ է այս տարի ստանալու Արմավենին» հարցի պատասխանը։
Sputnik

Կաննի 71-րդ կինոփառատոնի փակման նախօրեին խոսակցությունները պտտվում են հիմնականում սպորտի ու գլխավոր մրցանակների վերաբերյալ կանխատեսումների շուրջ։

Փառատոնի մեկնարկին ֆավորիտ էր դարձել «Սառը պատերազմ» լեհական դրաման, որը նկարահանել է օսկարակիր ռեժիսոր («Իդա», 2013) Պավել Պավլիկովսկին։ Հուզիչ ու սրտատրոփ սիրո պատմությունը ծավալվում է Երկրորդ Համաշխարհայինի ֆոնին։

На красной дорожке 71-го Каннского кинофестиваля перед премьерой фильма Cold War (10 мая 2018). Канны, Франция

Թեև ֆիլմում գեղարվեստական նորույթները շատ չեն, և այն նկարահանված է ռետրո դրամայի ոճով, այդուհանդերձ խիստ հուզական բաղադրիչի ու բարձր դրամատիկական նրբագեղության շնորհիվ հնարավոր չէ չարժևորել այն։ Ու նույնիսկ եթե «Սառը պատերազմը» մրցանակ չստանա Կաննում, ապա հաջորդ տարի այն անպայման կպայքարի «Օսկարի» համար՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Կանխատեսում են, որ արմավենու ճյուղ կստանա նաև իտալացի տաղանդավոր ռեժիսոր Ալիչե Ռոհվահերը «Երջանիկ Ղազարոս» ֆիլմով։ Երեք տարի առաջ Ռոհվահերն արդեն Գրան-պրի էր ստացել «Հրաշքներ» ֆիլմի համար, և այս տարի նա չի իջեցրել իր իսկ սահմանած նշաձողը։

Режиссер Аличе Рорвахер на фотоколле фильма "Happy As Lazzaro" 71-го Каннского кинофестиваля (14 мая 2018). Канны, Франция

Այս հարցում պակաս կարևոր չէ այն, որ Ռոհվահերը կին է, քանի որ Կաննի 71-րդ փառատոնն արդեն առանձնացել է ֆեմինիստական մանիֆեստով։ Հիշեցնենք՝ Էվա Յուսոնի «Աղջիկներն արևից» ֆիլմի ցուցադրությունից առաջ 83 կին՝ ֆրանսիական «Նոր ալիքի» նախամայրերից մեկի` 90-ամյա Անյես Վարդայի գլխավորությամբ, կարմիր գորգի վրա մանիֆեստ անցկացրին՝ բողոքելով փառատոնի պատմական գենդերային խտրականության դեմ։ Դրա հետ մեկտեղ 9 մարդուց կազմված ժյուրիում հինգը կանայք են՝ Քեյթ Բլանշետի գլխավորությամբ։ Այսպիսով, դա կարող է հաղթաթուղթ լինել։

Թվում էր, թե շատերն արդեն համակերպվել էին Ալիչեի «երջանկության» հետ, երբ ամպրոպի պես թնդաց «Այրվողը»՝ հարավ-կորեական վարպետ Լի Չխան Դոնի հզոր դրաման, որը նկարահանվել է Խարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ» վեպի հիման վրա։

На красной дорожке перед премьерой фильма "Burning" на 71-ом Каннском кинофестивале (16 мая 2018). Канны, Франция

Բարձր վարկանիշ ունի նաև Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառը», որը եթե անգամ գլխավոր մրցանակ էլ չստանա, ապա «հատուկ» մրցանակի անպայման կարժանանա։

Российская актриса Ирина Старшенбаум на красной дорожке перед премьерой фильма "Лето" на 71-ом Каннском кинофестивале (9 мая 2018). Канны, Франция

Նույնն է նաև իրանական այլախոհ Ջաֆար Փանահիի հարցում, որը նոր է ազատվել Իրանում «մասնագիտության արգելքի» խիստ հոդվածից։ Ընդ որում՝ Փանահին համաշխարհային փառատոնային կինոյի երևելի ռեժիսոր է, որը, բացի հեռավոր 1995-ին ստացած «Ոսկե տեսախցիկից», Կաննի փառատոնի այլ մրցանակ չունի։ Արմավենու ոչ մի ճյուղ չունի նաև եվրոպական կինոյի մեծ դասականներից ողջ մնացած միակ ռեժիսոր 87-ամյա Ժան Լյուկ Գոդարը, որի «Պատկերների գիրքը» նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացրել։

На красной дорожке перед премьерой фильма "3 Faces" на 71-ом Каннском кинофестивале (12 мая 2018). Канны, Франция

Այս ամենի հետ մեկտեղ չի բացառվում, որ Կաննի ժյուրիի անսպասելի որոշումներ կայացնի։