Կրակոցները չեն լռում. Ադրբեջանը նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել

Ադրբեջանն այս շաբաթվա ընթացքում է խախտել հրադադարի ռեժիմը և կրակել հայ դիրքապահների ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախում 1994 թվականի հրադադարը լավագույն որոշումն էր. ՀՀ պաշտպանության նախկին նախարար

«Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի վերոնշյալ խախտումներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: