Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

ՀՀ կրթության և գիտության նախարարը բուհերի ռեկտորներին տեղեկացրել է, որ վերջ են տալիս ավանդույթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանի պետական բուհերն այլևս գումարներ չեն վճարի Երիտասարդական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

Արայիկ Հարությունյանն, ըստ ավանդույթի, գրառումն ավարտել է մեկ բառով` «դուխով»։

ՀՀԿ–ական Կարեն Ավագյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողն է։