Լոս Անջելեսում 42 տարեկան հայի են սպանել

Տղամարդը եղել է ավտոմեքենայի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Անհայտ անձի կրակոցից սպանվել է Mercedes Benz ավտոմեքենայի մեջ գտնվող 42 տարեկան Հովհաննես Քալփաքչյանը։ Այս մասին հայտնում է Los Angeles Daily News-ը` նշելով, որ նա Լոս Անջելեսի բնակիչ է։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմանում Լոս Անջելեսի Սան Վալի թաղամասում ։

Բնակիչները հայտնել են, որ 5-7 կրակոց են լսել, ոմանց թվացել է, թե հրավառություն է: