Հրաձգություն Տեխասի դպրոցում. կան զոհեր և վիրավորներ

Տեխասի Սանտա Ֆե քաղաքի դպրոցում հրաձգության հետևանքով տուժել է մի քանի մարդ, որոշ տվյալներով` կան զոհեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի դպրոցներից մեկում։ 

Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ։ The New York Times–ի տվյալներով` վիրավորվել է երկու մարդ։ KHOU 11 News Houston գործակալությունը հաղորդում է ութ մահացածի մասին։

Ներկա պահին աշակերտների մի մասը տարհանվել է վտանգավոր գոտուց, մնացածին ոստիկանությունը փորձում է դուրս բերել այդտեղից։ Ոչ մի տվյալ չկա, թե հատկապես ինչ է տեղի ունեցել և ով է կրակ բացել։