ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Սանկտ Պետերբուրգի Քաղաքային մոնիտորինգի կենտրոնից օրերս մարդկանց են տարհանել։ Պատճառը շենքում պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգն էր։ Միջադեպի մանրամասները հայտնում է «Օպերատիվնոե պրիկրիտիե» պարբերականը։
Զանգը կատարվել է 48–ամյա Հայաստանի քաղաքացու անունով գրանցված համարից։ Համարի տիրոջ անունը չի նշվում։
Կեղծ ահազանգի հետևանքով Քաղաքային մոնիտորինգի կենտրոնից 18 մարդ է տարհանվել։
Ռումբը չեն գտել։ Հիմա փորձում են զանգողին գտնել։