ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Փաշինյանը ցույց տվեց ցանկացած ղեկավարության հեռացնելու ճանապարհը»

Грант Хачатрян
«Սահմանադրական իրավունք» միության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը կարծում է ՀՀ կառավարության նոր առաջնորդը հայաստանակենտրոն քաղաքականություն է մշակել։Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրուցում։
Sputnik
Հրանտ Խաչատրյան
Հրանտ Խաչատրյան

«Մենք 30 տարի ապրել ենք բևեռացման մեջ, այն հասցրել ենք ծայրահեղ բևեռացման, որպեսզի հասնենք աբսուրդի գագաթնակետին։ Հիմա մեզ պետք է սահուն իջնել և կառուցողական տրամադրությունների մեջ մտնել, ինչը դեռ մեզ չի հաջողվում»,–ասում է Խաչատրյանը։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը մեզ ցույց տվեց ցանկացած ղեկավարության բռի մեջ պահելու և հեռացնելու ճանապարհը։ Դա, իհարկե, միայն իր շնորհքը չէր, բայց մեծ դեր ուներ իր պատրաստվածությունը` և՛ գաղափարապես, և՛ ֆիզիկապես։