Երկու ուղևոր ողջ են մնացել Հավանայի ինքնաթիռի կործանումից հետո. տեսանյութ

Աղետից հետո երեք մարդ ողջ է մնացել։ Նրանք հոսպիտալացվել են ծանր վիճակում, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Տեղացիները հայտնում են, որ Հավանայում Boeing-737–ի կործանումից հետո մարդիկ են ողջ մնացել։ Նրանց հոսպիտալացրել են շտապօգնության մեքենաներով։ Այս մասին հայտնում է Granma կուբական թերթը։

Կուբայում ավելի քան հարյուր մարդ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել

Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում 104 մարդ է եղել։ Cubana de Aviacion կուբական ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը կործանվել է Հավանայի միջազգային օդանավակայանից թռիչք կատարելու ընթացքում։

Ինքնաթիռը գյուղի մոտակայքում, դպրոցի շենք մոտ է կործանվել։

Cubanet հարթակն իր հերթին հայտնում է, որ օդանավը պատկանում էր Damojh մեքսիկական ընկերությանը։ Сubadebate պարբերականը նշում է նաև, որ Boeing-737–ը վարձակալել էր Cubana de Aviación ընկերությունը, օդանավի աշխատակազմը օտարերկրացիներից էր կազմված։