Կուբայում ավելի քան հարյուր մարդ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել

Հավանայում ընկել է Cubana Airlines–ի մարդատար ինքնաթիռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Cubana de Aviacion ավիաընկերության Boeing 737 ինքնաքիթը, որում 107 մարդ կար, այսօր վթարի է ենթարկվել Կուբայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կուբական հեռուստատեսությանը։

Ինքնաթիռը Հավանայից Օլգին էր ուղևորվում։ Նա ընկել է թռիչքից մի քանի րոպե անց` Հավանայի օդանավակայանում։