Ատոմ Մարգարյան
© Sputnik
«Արտոնյալ սակագներով Իրանից ԵԱՏՄ երկրներ կարտահանվեն միրգ, բանջարեղեն, շինանյութեր, գորգեր և այլն։ Միջինում Իրանը կնվազեցնի արդյունաբերական արտադրանք ներկրելու մաքսատուրքերը` նախկին 22,4 տոկոսի փոխարեն մինչև 15,4 տոկոս, ԵԱՏՄ–ն` 8 տոկոսից մինչև 4,7 տոկոս։ Իրանում գյուղատնտեսական ապրանքների ներկրման տուրքերը բավական բարձր են` 32,2 տոկոս, դրանք կնվազեցվեն մինչև 13,2 տոկոս, ԵԱՏՄ–ում` 9,6 տոկոսից մինչև 4,6 տոկոս»,–ասում է Մարգարյանը։
Տնտեսագետի կարծիքով` մաքսատուրքերի նվազեցումը կներառի երկու սուբյեկտների միջև առևտրի ամբողջ ծավալի գրեթե կեսը։