Հյուծված հովազը օգնություն է խնդրում մարդկանցից. տեսանյութ

Վայրի կենդանին այլևս չի կարողացել ինքնուրույն լուծել խնդիրներն ու ինքնակամ դուրս է եկել մարդկանց մոտ։
Sputnik

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում։ Հյուծված ձյունահովազը դուրս է եկել մարդկանց մոտ, որոնք կենդանուն կարողացել են տեղափոխել վանդակ, այնուհետև ուղարկել են Վայրի բնության կենտրոն։ Երբ կենդանին կազդուրվի, նրան կրկին բնության գիրկ կվերադարձնեն։

Հովազների այս տեսակը չափազանց քիչ է. 2003 թվականին նրանց պոպուլյացիան 4-7 հազարի է հասել։ Այս ցեղատեսակը ներառվել է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում, Ռուսաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև մյուս երկրների պաշտպանական փաստաթղթերում։ 2016 թվականի դրությամբ իրբիսների որսն արգելված էր։