ՌԱԴԻՈ

Օրբելյան. «Էրեբունի թանգարանը հրավիրում է գիշերային զբոսանքի Էրեբունի ամրոցում»

Գիշերային զբոսանք Էրեբունի ամրոցում։ Թանգարանային գիշերը Էրեբունու հյուրերին սպասվող անակնկալների մասին Sputnik Արմենիային պատմել է տուրիզմի բաժնի պետը։
Sputnik
Գևորգ Օրբելյան

Երևանի Էրեբունի թանգարանը մայիսի 19-ի երեկոյան հրավիրում է գիշերային զբոսանքի հնագույն ամրոցի տարածքում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

«Ամրոցի միջնաբերդի մասին թանգարանում կցուցադրվի 3 D ֆիլմ։ Կլինի ուրարտական խոհանոցի ներկայացում և, կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի»,– ասել է Օրբելյանը։

Ի դեպ, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, Էրեբունի թանգարանում թանգարանային գիշերը կցուցադրվեն նաև ֆրանսիական ֆիլմեր։