Հայաստանում 10-ից ավելի օրենքով գողեր են բերման ենթարկվել. տեսանյութ

ՀՀ ոստիկանությունը շարունակում է օրենքով գողերի և քրեական հեղինակությունների նկատմամբ գրոհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց. կասկածյալը 20–ամյա զինծառայող է

Ըստ կայքի` երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ նախկինում դատված, 43-ամյա Ս. Հ.-ին, որը հանցագործ աշխարհում օրենքով գող է համարվում ։

Պարզվել է, որ նա օրեր առաջ է Ուկրաինայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության մարզային վարչության ծառայողները և տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները իսկական գրոհ են ձեռնարկել քրեական հեղինակությունների նկատմամբ:

Մեծ թվով օրենքով գողերի ու հեղինակությունների, այսպես ասած, հրավիրել էին իրենց մոտ և անցկացրել էին պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ՝ հորդորելով, որ չփորձեն քրեորեն պատժելի գործողություններ կատարեն: