ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սերժիկ Սրապիոնյանն ազատվեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Մեկ այլ որոշմամբ էլ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ երկուսն էլ պաշտոնից ազատվելու դիմում էին ներկայացրել։