Ադքան գումար վերջին զանգի համա՞ր. նոր նախարարը երևանյան դպրոց է այցելել

Դասարանում 29 աշակերտ կա, յուրաքանչյուրից ուզում են 15 հազար դրամ հավաքել։ Գրեթե 900 դոլար ստացվեց։ Այդ ամենը` «ծաղիկի համար»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանի կրթության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը պատահաբար այցելել է Երևանի N189 միջնակարգ դպրոց, որ գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում։

Նրա այցը նկարահանվել է ու տեղադրվել է Facebook–ում։

Դրամ հավաքող ուսուցիչն ու տնօրենը կհայտնվեն ոստիկանության թիրախում

Նախարարը մասնակցել է ծնողական ժողովին ու պարզաբանում պահանջել` ումից ու ինչի համար են գումար հավաքել։

«Մի աշակերտ էր լաց լինում, գումար հավաքելու հարց էր բարձրացվել։ Ի՞նչ է այստեղ կատարվել», – հարցրեց նախարարը։

Միանգամից եկավ դպրոցի տնօրենը։ «Իմ ներկայությամբ ոչ ոք գումար չի հավաքել։ Այդ պատճառով, հարգելի ծնողներ, խնդրում եմ պարզաբանեք` ի՞նչ է կատարվում», – հավելեց նա։

Պարզվեց` ծնողներից մեկը սկսել է վերջին զանգի համար 15 հազարական դրամ հավաքել։ «Ուզում էինք ծաղիկի համար փող հավաքել։ Ու ավարտական երեկոյի համար, այլ նպատակով էլ` դասղեկն է մահացել», – հայտնել է ծնողը։

Պարզվեց` դասարանում 29 աշակերտ կա։ Նախարարը թվաբանության դպրոցական գիտելիքներն օգտագործեց ու ահագին զարմացավ. 15 անգամ 29` ստացվում է 425 հազար դրամ։ «Վերջին զանգի համար այսքա՞ն, ի՞նչ եք անելու», – հարցրեց նախարարը։

 

Ծնողը պատասխանեց, որ սկզբում էր այդքան հավաքել, բայց հետո վերադարձեց։