Ի՞նչ վիճակում են Արմավիրի մարզում բուդերբրոդից թունավորված մարդիկ

Արմավիրի մարզում թունավորված մարդիկ դեռ հիվանդանոցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Թունավորվածների առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտալացվել են: Նրանք անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտում են նաև, որ այսօր ոմանց դուրս կգրեն հիվանդանոցներից։

Նշենք, որ Արմավիրի մարզում թունավորման դեպքն արձանագրվել է երեկ` մայիսի 187-ին։ Մասնագետների խումբն անմիջապես գործուղվել է Արմավիր՝ առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի գլխավորությամբ: Իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և պարզվել, որ բոլոր տուժածներն աշխատում են «Հայաստանի հողեր» կազմակերպությունում:

Կարգին Հայկոն փրկեց ինքնասպանության փորձ անող տղամարդուն

Հիվանդները գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:

Քննարկվել են թունավորման առաջացման բոլոր հնարավոր վարկածները: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ կոտլետով և հավի մսով: Այդ բուդերբրոդներից կերել են աշխատակիցներից ավելի քան 200-ը։

Աշխատանքները շարունակվում են, տվյալները ճշտվում: