«Սասնա ծռերի» կողմնակիցները լսեցին Փաշինյանի կոչը

Ակտիվիստները պատվիրակություն ուղարկեցին վարչապետի հետ բանակցելու ։ Նրանք կարծում են, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «Սասնա ծռեր» զինված խմբի համախոհները ականջալուր եղան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և բացեցին Արշակունյաց պողոտայի երթևեկությունը։

Նիկոլ Փաշինյանը հորդորում է չփակել ճանապարհները և բացատրում է` ինչու

Ինչպես լրագրողներին հայտնեց ցույցի մասնակից Պավել Եղիազարյանը, որոշվել է բացել փողոցն ու հանել վրանները, բայց ցույցերը կշարունակեն մայթին և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց։

Ակտիվիստները նաև 3 հոգանոց պատվիրակություն են ուղարկել Փաշինյանի հետ բանակցելու Եղիազարյանի խոսքով` բոլոր հարցերը պետք է իրավական լուծում ստանան։

1 / 2
«Սասնա ծռերի» կողմնակիցներ
2 / 2
«Սասնա ծռերի» կողմնակիցներ

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին։