Վարչապետ Փաշինյանն ասաց` ինչի համար է պատրաստ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարևանությամբ, այդուհանդերձ ոչ մի անգամ չի հանդիպել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Հայաստանի նախկին նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ միայն ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար։

Այսօր այս մասին լրագրողներին ասաց հենց ինքը` Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, քանի որ հիմա նրանք հարևաններ են։

«Մենք կարող ենք հանդիպել միայն եթե արցախյան հարցի վերաբերյալ տեղեկություն ստանալու անհրաժեշտություն լինի», —ասաց Փաշինյանը։

Մայիսի 12-ից Փաշինյանն ընտանիքի հետ ապրում է կառավարության ղեկավարի համար նախատեսված պետական առանձնատանը։

Մայիսի 8-ին նա ընտրվեց Հայաստանի վարչապետ։