Փաշինյանը գրել է` ինչու է հպարտանում իր ժողովրդով

ՀՀ վարչապետը հորդորել էր դադարեցնել ճանապարհներ փակելու ակցիաները, մարդիկ լսել էին նրա կոչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտ է, որ ճանապարհները փակող մարդիկ լսել են իր հորդորը։

«Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են։ Հպարտ եմ ձեզանով, ժողովուրդ ջան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նշենք, որ Փաշինյանն այսօր դիմել էր բոլոր նրանց, ովքեր բողոքի ակցիաներ են կազմակերպում փողոցներում` հորդորելով դադարեցնել այդ ակցիաները 15։00-ից։

Նիկոլ Փաշինյանը հորդորում է չփակել ճանապարհները և բացատրում է` ինչու