ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայտնի դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, քիչ առաջ կարողացավ կամրջի եզրին կանգնած տղամարդուն համոզել, որ հրաժարվի նետվելու մտադրությունից։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տղամարդն անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել։
Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության. այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր, և նրանք իրար հետ հեռացան կամրջի տարածքից: