Գյումրիում կրակոցներ են հնչել. զոհեր կան

Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով տղամարդիկ են մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Գյումրիում կրակել են հրազենից, 2 տղամարդ մահացել են։

«Մայիսի 17-ին, ժամը 17:15-ին Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն և Թելման Կ.-ն: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կլինիկական մահը», — Sputnik Արմենիային տեղեկացրին Գյումրի բժշկական կենտրոնից:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։