«Ախթամարը» համաշխարհային բեմ դուրս կգա. լեգենդը կվերածնվի սառցե շոուի ժամանակ

Եվգենի Պլյուշչենկոյի «KINGS ON ICE» սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի շրջանակում սառույցի վրա կցուցադրվի «Ախթամար» բացառիկ մյուզիքլ-բեմադրությունը, տեղի կունենա Երևանում նոյեմբերի 25-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Երևանյան պրեմիերայից հետո տեղի կունենա Եվգենի Պլյուշչենկոյի «KINGS ON ICE» սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային շրջագայությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց շոուի պրոդյուսերներից մեկը` Զարա Մխեյանը` նշելով, որ շոուի երկրորդ մասում «Ախթամար» լեգենդի մոտիվներով բեմադրություն է ներկայացվելու։

Պոտապն ուզում էր` ես հայերեն երգեմ. Սրբուհի Սարգսյանը` Ջամալայի և «Ձայնի» մասին

««Ախթամար» ներկայացում-մյուզիքլի պրեմիերան կկայանա Երևանում, որից հետո նախատեսում ենք համաշխարհային շրջագայություն իրականացնել։ Պրեմիերայի համար ընտրել ենք Հայաստանը, քանի որ դա մեր պատմությունն է, մեր մշակույթը», — նշեց նա։

Մխեյանի խոսքով` այս ծրագրի նպատակը հայկական մշակույթը հանրահռչակելն է։

«Մյուզիքլի հիմնական ուղերձը սերն է մեր մշակույթի, հայրենի հողի հանդեպ, որի մասին ուզում ենք պատմել ամբողջ աշխարհին։ Առաջին մասում հանդիսատեսը կվայելի ականավոր մարզիկների` օլիմպիական չեմպիոնների և բազմաթիվ համաշխարհային առաջնությունների հաղթողների, սառցե դաշտերի աստղերի մենասահքը։ Երկրորդ մասը հատուկ նվեր է հայ հանդիսատեսին։ Առաջին անգամ հին հայկական «Ախթամար» լեգենդը կենդանություն կառնի հայտնի կոմպոզիտորի (անունն ավելի ուշ կնշենք) հանճարեղ երաժշտության ներքո։ Հանդիսատեսը կկարողանա ամբողջությամբ զգալ Հայաստանի բնության գեղեցկությունը, սերն ու նվիրվածությունը, ինչպես նաև կորսված երջանկության հավերժ կարոտը», — ասաց շոուի պրոդյուսերը։

Նրա խոսքով` սա սառցե շոուի նոր ձևաչափ է, որտեղ ավանդական դիվերտիսմենտը միաձուլվում է մուլտիմեդիոն ներկայացմանը սառույցի վրա։ Դրա ստեղծման համար բոլորովին այլ ալգորիթմ է օգտագործվել` այն ավելի տպավորիչ դարձնելու համար։ Գլխավոր դերակատարներն են լինելու Եվգենի Պլյուշչենկոն և Իրինա Սլուցկայան։

Ирина Слуцкая выступает в ледовом шоу "Щелкунчик 2" в СК "Олимпийский" в Москве.

Մխեյանը խոստացավ` շոուն, որին մասնակցելու են նաև օդային մարմնամարզիկները, անպայման կզարմացնի հայ հանդիսատեսին։ Գլխավոր գործընկերն է «ԱՐԱՐԱՏ» հայկական լեգենդար կոնյակի գործարանը, պաշտոնական գործընկերը` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։