Երևանում, գերեզմանատան կողքի փոսում, հայտնաբերվել է կապկպված այրված դի

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shashyan.com-ը։

Ժամը 11։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փոսում հայտնաբերել են պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ Քննիչները դեպքի վայրում կատարում են դեպքի վայրի զննություն։