Արմավիրի մարզում 90 մարդ թունավորվել են

Թունավորվածների մեծ մասը դեռ հիվանդանոցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությունը Արմավիրի ԲԿ-ից տեղեկություն է ստացել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Նոր մանրամասներ Գյումրու կրակոցներից. մահացածները հորեղբոր տղաներ են

Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից: