Վերջ տանք այն պրակտիկային, երբ արտոնյալ անձանց հանդիպելով, գործը կարճում են. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ միայն մեղավորները պետք է պատժվեն, այլև տուժողները փոխհատուցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ապրիլին, Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Հերացու փողոցում ուսանողների նկատմամբ կիրառված բռնության ու դրա կատարողների մասին ոստիկանությունն այսօր տեղեկություններ կհրապարակի։

Կուտակված խնդիրներ են, որ մի օր պետք է դուրս գային. Փաշինյանը` բողոքի ակցիանների մասին

Սա այսօր կառավարության նիստում խոստացավ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանապետը հարցին անդրադարձավ այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ գործն այս փաստով հարուցվել ու կարճվել է։

«Պետք է վերջ տանք այն պրակտիկային, երբ արտոնյալ անձանց հանդիպելով, գործը կարճում են»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին ու ոստիկանապետին հանձնարարեց հետամուտ լինել, որպեսզի Հերացու փողոցի դեպքն ու ապրիլյան իրադարձությունների օրերին կատարված այլ հանցագործությունները բացահայտվեն, մեղավորները պատժվեն։

Խոսքը նաև այդ օրերին որոշ քաղաքացիների ավտոմեքենաները ջարդելու դեպքերի մասին է։ Փաշինյանը կարևորեց, որ ոչ միայն մեղավորները պատժվեն, այլև տուժողները փոխհատուցվեն։