Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը

Նիկոլ Փաշինյանն ոստիկանապետին ու արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրն ու կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: Այս մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստում։

Կուտակված խնդիրներ են, որ մի օր պետք է դուրս գային. Փաշինյանը` բողոքի ակցիանների մասին

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված, և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք` հնարավորություն չունենալու պատճառով»-ասաց նա։

Վարչապետը ոստիկանապետին ու արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրն ու կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել։

«Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր հատելու համար մարդկանց տուգանում են»,–ասաց Փաշինյանը: