Անձրև, քամի, կարկուտ. եղանակը «չի խաղաղվում»

Տեղումներին զուգահեռ՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 17-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 17-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ: