ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Հայաստանը պետք է ավելի ճկուն լինի ու թույլ չտա, որ բանակցությունները սառեցվեն»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է ԼՂ բանակցություններում ՀՀ նոր իշխանության դիրքորոշումն ու դրա հնարավոր արձագանքը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում չի հանդիպի Ալիևի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Նա հայտարարել է, որ չի հանդիպի Ալիևի հետ, քանի դեռ Ալիևը ագրեսիվ հայտարարություններ է անում ու նույնիսկ հայտարարում է, որ ուզում է Երևանը գրավել։ Եվ, երկրորդը` Հայաստանն արմատապես փոխում է իր կոնցեպցիան և պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ` որպես հակամարտության կողմ, բայց` ոչ ԼՂ խնդրի վերաբերյալ` նշելով, որ ԼՂ բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջան– ԼՂՀ տիրույթում»,– ասել է Բոզոյանը։

ՀՀ վարչապետի առաջին պահանջը քաղաքագետը միանշանակ կիսում է, իսկ երկրորդ պահանջը խնդրահարույց է համրում` համոզված, որ Ադրբեջանը մերժելու է բանակցային այդ ֆորմատը։ Բոզոյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ավելի ճկուն լինի ու թույլ չտա, որ բանակցությունները սառեցվեն։