Արմեն Գրիգորյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար

35 տարեկան Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժման ակտիվ մասնակիցներից էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արմեն Գրիգորյանը:

Կառավարության նիստի հումորային հատվածը. լկտի ստից մինչև երջանկության մաղթանք

Արմեն Գրիգորյանը ծնվել է 1983 թվականին, Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։

Նոր Սահմանադրությամբ և օրենսդրական կարգավորումներով Անվտանգության խորհրդի կազմում այլևս ընդգրկված չեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը:

Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են հետևյալ պաշտոնյաները. վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: