Ուկրաինան հուսահատության մեջ է Ղրիմի կամրջի բացումից հետո. Ռուսաստանի ԱԳՆ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կապեր հաստատելը դեռ հնարավոր է, բայց չարժե լսել ուկրաինական քարոզչությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ուկրաինան հուսահատության մեջ է Ղրիմի կամրջի բացումից հետո, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ուկրաինական իշխանությունների հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը նստեց «ԿամԱԶ»– ի ղեկի դիմաց ու բացեց Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածը

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը Ղրիմի կամուրջն անվանել է ոչ մի տեղ տանող ճանապարհ ։

Զախարովան նշել է, որ կապերը կարգավորելու, կրկին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններ կառուցելու հնարավորություն միշտ կա։

«Այո, կորցրել են տարածքը, այո, մարդիկ նման ընտրություն են արել, բայց ոչ ոք չէր պատրաստվում այրել կամուրջները, բոլորը միայն պատրաստվում էին կառուցել, ուստի հասկանալի չէ, թե ինչու են նման մեկնաբանություններ արել», — նշեց նա։

Նրա կարծիքով` չպետք է ուշադրություն դարձնել նման հայտարարությանը, քանի որ ուկրաինական քարոզչությունը կպատմի, որ ամեն ինչ կեղծ է, որ «ամեն ինչ իսկական չէ, մարդկանց ստիպել են»։

Նրա խոսքով` նախկինում նույն մարդիկ պատմել են, որ կամուրջ չի լինի, որ այն հոգեբանորեն անհնար է, որ դա անհեթեթություն է, համակարգչային գրաֆիկա, լուսանկարներն էլ կեղծ են։

Ղրիմի կամուրջը, որի երկարությունը 19 կմ է, ամենաերկարն է Ռուսաստանում։ Շինարարության արժեքը կազմել է 6,9 միլիարդ ռուբլի: Անցուղու թողունակությունն օրական 40 հազար ավտոմոբիլ է և 47 զույգ գնացք, տարեկան 14 միլիոն ուղևոր և 13 միլիոն տոննա բեռ: