«Էրդողանի ձեռքերն արյան մեջ են, նա չպետք է մեզ բարոյականություն խրատի». Նեթանյահու

Թուրքիայի նախագահն սատարում է հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը, ներխուժում Սիրիա, նա չպետք է խրատներ կարդա, հայտարարել է վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Թուրքիայի նախագահը, որի ձեռքերը քրդերի արյան մեջ են, չի կարող բարոյականություն սովորեցնել, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մարդը, որը հազարավոր թուրք զինվորներ է ուղարկում, որպեսզի աջակցի հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը և ներխուժում է Սիրիա, չպետք է մեզ խրատներ կարդա, երբ մենք պաշտպանում ենք մեզ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից։ Մարդը, որի ձեռքերը Թուրքիայում և Սիրիայում անթիվ քուրդ զոհերի արյան մեջ են, վերջինն է, որը պետք է մեզ խրատներ կարդա ռազմական էթիկայի մասին», — հայտարարել է Նեթանյահուն։

Նեթանյահուի հայտարարությունը պատասխանն է Էրդողանի ասածին. նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական» պետություն։

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն թուրք հյուպատոսին ուղարկել է Երուսաղեմ, իսկ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին։

Նշենք, որ թուրք-իսրայելական հերթական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում վերջին իրադարձությունների հետ։ Ցույցի ժամանակ Իսրայելի կողմից ուժ կիրառելու հետևանքով մահացել են տասնյակ պաղեստինցիներ, այդ թվում` ութ ամսական երեխա։