Թուրք-իսրայելական սրացում. Անկարան արտաքսում է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին

Թուրքիայի իշխանություններն առաջարկել են Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոս Յոզեֆ Լեֆի Սֆարիին ժամանակավոր լքել երկիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Անկարան առաջարկել է Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոս Յոզեֆ Լեֆի Սֆարիին ժամանակավոր վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է Anadolu թուրքական պետական տեղեկատվական գործակալությունը։

Իսրայելը հետ ուղարկեց թուրք հյուպատոսին

Դա պատասխան էր Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսի արտաքսմանը. երեկ նրան առաջարկել էին լքել երկիրը։ Իսկ վերջինն, իր հերթին, պատասխան էր Թուրքիայում Իսրայելի դեսպան Էյթան Նաեի արտաքսմանը։

Հիշեցնենք` մինչ այդ Անկարան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Վաշինգտոնի ու Թել Ավիվի իր դեսպաններին։

Նշենք` հերթական թուրք–իսրայելական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ. ցույցերի ընթացքում Իսրայելի կողմից ուժի կիրառման հետևանքով տասնյակ պաղեստինցիներ էին մահացել։