Թևան Պողոսյան
© Sputnik
«Երբ ասում ենք՝ վենդետա չի լինելու, նշանակում է` օրենքն է աշխատելու։ Հետաքննող մարմինները պետք է ազնիվ հետաքննեն, դատարանները պետք է ազնիվ դատարավարություններ անցկացնեն»,- նշեց պողոսյանը։
Նախագահի խորհրդականի խոսքով` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ամեն ինչ օրենքով է անելու, և եթե նա նախկինում էլ անօրինական ոչինչ չի արել, ապա կարող հանգիստ լինել։
Պողոսյանը կարծում է, որ Փաշինյանի` վենդետայից հրաժարվելու խոստումները նշանակում են, որ նոր իշխանությունը, առաջին հերթին, ղեկավարվելու է բացառապես օրինական մեթոդներով։ Նախագահի խորհրդականը համոզված է, որ ժամանակի հետ բոլոր մեղավորները կպատժվեն։