Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց. նրա վիճակը ծանր է

Նախնական տվյալներով` հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը սրտի հետ խնդիրներ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին մայիսի 15–ի երեկոյան տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցների մեկի վերակենդանացման բաժին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Արմեն Ջիգարխանյանը կոմայի մեջ է

ԶԼՄ–ների տվյալների համաձայն` դերասանին հոսպիտալացրել են սրտի նոպայով։ Հիմա նրա վիճակը ծանր է գնահատվում։

Ապրիլի վերջին դերասանին մեկ անգամ արդեն հոսպիտալացրել էին։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել ու նա կոմայի մեջ է։ Սակայն նույն օրը երեկոյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ դերասանը դուրս է եկել կոմայից։ Ընդհանուր առմամբ, այս տարվա մեջ Ջիգարխանյանին արդեն չորս անգամ հոսպիտալացրել են։