ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Հայկական «Հոմենեթմեն» ակումբը, Լիբանանի առաջնության եզրափակչի վերջին խաղում 74։59 հաշվով առավելության է հասել «Ալ Ռիյադիի» նկատմամբ և հռչակվել Լիբանանի չեմպիոն:
Հայկական ակումբի կազմում չեմպիոն են դարձել նաև Հայաստանի հավաքականի թեկնածուներ Հայկ Գյոկչյանը և Սևակ Կետենջյանը:
Հիշեցնենք, որ «Հոմենեթմենը» օրեր առաջ դարձել էր Լիբանանի գավաթակիր: