ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:
«Շնորհավորում եմ ձեզ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- նշված է շնորհավորական ուղերձում:
Ըստ Թրամփի` կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:
ԱՄՆ նախագահը լավագույն մաղթանքներն է հղել Նիկոլ Փաշինյանին ու հայ ժողովրդին: