Սննդի անվտանգության տեսուչները ոչնչացրել են «Ծիրան» սուպերմարկետի վտանգավոր ապրանքները

«Ծիրան» սուպերմարկետում կատարած ստուգումները պարզել են` ապրանքը հին է, անորակ ու վտանգավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրամասերում հիգիենայի պահանջների կոպիտ խախտումներ են հայտնաբերել։ Սահմանված նորմերը չեն պահպանվել, չեն պահպանվել նաև թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստիցիդների օգտագործման նորմատիվ պահանջները:

Երևանում կրկին փորձել են ձիու և ավանակի միս վաճառել

Արտադրամասերի առանձին գործառույթներ կասեցվել են, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

«Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող 11 խանութներից 4-ում հայտնաբերվել են տեղական ու արտասահմանյան արտադրության ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:

Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 22,2 կգ և երշիկ, խոզապուխտ, սուջուխ, խոզաճարպ և 31 տուփ կրեմով տորթ:

Ավելի քան 100 կգ այլ ապրանքների (մանանեխի, սերուցքի, պանրի տեսականու, կոզինախ, վաֆլիի լիստեր, մեղր, քաղցր սուջուխ, չիր, հաց, ադի բուդի, վաֆլու ձողիկներ, ջերկի, դրոժ, շիլա, կոմպոտ, կարագ, ձեթ, պյուրե, նրբերշիկ, սոուս, չորահաց, տղեմալի, թունա ձուկ, քացախ, չաման, սուրճ, դեսերտ ֆրուտո, կիսապատրաստվածքներ, թեյ, սալ, կրեկեր, պելմենի, կոտլետներ, օղի, գազավորված ջուր, հյութ, գարեջուր) վերաբերյալ տրվել է իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

1 / 2
«Ծիրան» սուպերմարկետ
2 / 2
«Ծիրան» սուպերմարկետ