Հայերն արդեն կարող են մտածել հանգստի մասին. նոր չվերթեր են բացվել դեպի Եգիպտոս և Եվրոպա

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր կիրականացվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԳԱԿ) կողմից ստացել են թույլտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար: Այս մասին հայտնում է ՔԳԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):

ՔԳԱԿ-ը ներկայացրել է ոչ կանոնավոր չվերթերի երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթերի իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: