Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել

Երևանի քաղաքապետն ու ՀՀ ոստիկանապետը քննարկել են քաղաքապետարանում ծավալված դեպքերը։
Sputnik

"ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանում ակտիվիստները պոկում են այգու շինարարական պաստառները. տեսանյութ

«Ոստիկանապետը հայտնել է, որ դեպքի առնչությամբ ցուցարարների հետ բացատրական աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանն ավելի վաղ դիմել էր Օսիպյանին` ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար

Մայիսի 10-ից տասնյակ (արդեն հարյուրավոր) ցուցարարներ հավաքվում են Երևանի քաղաքապետարանի մոտ` վանկարկելով «Տարոն, քո հերթն է», «Տարոն, հեռացի՛ր»։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետը հրաժարական տա, իսկ ավագանին ցրվի։

Ցուցարարները Մարգարյանին մեղադրում են հափշտակությունների և այլ անօրինական գործողությունների համար։