Նարեկ Գալստյան
© Sputnik
Հիդրոմետ ծառայության և համայնքների ղեկավարների միջև կնքվող պայմանագրերի համաձայն` գազալիցքավորման ծախսերն իրականացնում է համայնքապետարանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Արարատի մարզում կարկտակայանի անգործության շուրջ բարձրացած աղմուկը, հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Արարատի հակակարկտային կայանի պետ Նարեկ Գալստյանը։
«Ես միջնորդ եմ հանդիսացել, որպեսզի լիցքավորումն իրականացվի, մինչև վճարումներն իրականացվեն։ Բայց Սուրենավանի համայնքապետարանը մինչ այսօր էլ վճարում չի արել»,– ասել է Գալստյանը։
Հիշեցնենք, մայիսի 15-ին Արարատի մարզում տեղացած կարկտի ժամանակ 4 կայաններից գործել է միայն 3-ը, ինչի հետևանքով մեծ վնասներ են կրել դրա տարածքում գտնվող բերքատու այգիները։