Մայիսյան անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր. եղանակի տեսություն

Չնայած անձրևային եղանակին` ջերմաստիճանը բարձրանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Հանրապետության շրջանների զգալի մասում առաջիկա 4 օրերին անձրևները կշարունակվեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Երեկոյան անձրևները կուղեկցվեն ամպրոպով, որի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության։

Օդերևութաբանների կանխատեսմամբ`հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ:

«Օդի ջերմաստիճանը 15-19-ը կբարձրանա 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես մայիսի 16-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։

Այսօր մայրաքաղաքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է հասնել 24 աստիճան տաքության։