Զինվորի կյանքը նախ փրկել է զինակից ընկերը. Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում էր

Արցախում վիրավորված Շամխալ Պետրոսյանն արդեն գիտակցության է եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր երեկոյան այցելել է վիրավորում ստացած ժամկետային զինծառայողին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախում վիրավորում ստացած 20–ամյա զինծառայողին տեղափոխում են Երևան

«Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին հանդիպեց սույն թվականի մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։ Նախարար Դ.Տոնոյանը զրուցեց վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։

ՊՆ Դավիթ Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13–ի լույս 14–ի գիշերը հրազենային ծանր վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Մայիսի 15–ին նրան տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ։