Ողբերգական վթար Վայոց Ձորում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա մայրը տեղում մահացել է

Բախվել են «Օփելն» ու «ԿամԱզը», վարորդներից մեկը Ջերմուկից է, մյուսը` Երևանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Վայոց Ձորի մարզում այսօր՝ մայիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 15:40-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայքից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Անտոն Առաքելյանի վարած «Օփել» մակնիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Սարո Սահակյանի վարած «ԿամԱզ» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ամբողջական տվյալները: