ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Հայաստանի սահմանը դառնում է ԵԱՏՄ–Իրան ընդհանուր սահման»

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջիկայում ստորագրվելիք Իրան–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի թեմային։
Sputnik
Վարդան Ոսկանյան

Ոսկանյանը հիշեցնում է` Հայաստանը ԵԱՏՄ միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի ԻԻՀ հետ, և այս առումով ՀՀ սահմանն, ըստ էության դառնում է ԵԱՏՄ-Իրան ընդհանուր սահման։

Իրանագիտության ամբիոնի վարիչը մատնանշում է, որ Հայաստանը Մեղրիում արդեն ստեղծել է ազատ տնտեսական գոտի։

Ըստ արևելագետի` այն կարող է ծառայել ոչ միայն ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների շահերին, այլ աշխատել եռակողմ ձևաչափով`ԵԱՏՄ- ՀՀ —ԻԻՀ, և մեծ օգուտներ բերել մեր պետությանը։