«ՍԿԱ-Խաբարովսկ»–ը մերժեց Կորյանին. հայ հարձակվողը լքեց ռուսական ակումբը

«ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբը, որը նախորդ խաղաշրջանի արդյունքներով լքեց ռուսական ֆուտբոլի պրեմիեր լիգան (ՌՖՊԼ), միանգամից 13 ֆուտբոլիստից կզրկվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ռուսական «ՍԿԱ-Խաբարովսկ»–ը Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանի հետ պայմանագիրը չի երկարացրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

2017/2018 խաղաշրջանի արդյունքներով` «ՍԿԱ-Խաբարովսկ» ՖԱ–ի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարացնել 9 ֆուտբոլիստի պայմանագրերը, ևս 4-ը վարձույթի ժամկետների ավարտից հետո իրենց ակումբներ կվերադառնան։

Դոնիռոստովցի նկարիչը կզարդարի 2018–ի ՖԻՖԱ–ի երկրպագուների գոտին

Մասնավորապես, ղեկավարությունը որոշում էր կայացրել չերկարացնել պայմանագիրը դարպասապահ Ալեքսանդր Ակիշինի, պաշտպաններ Նեմանյա Տուբիչի, Գեորգի Նավալովսկու, կիսապաշտպան Նիկոլայ Կալինսկու, Ալեխանդրո Բարբարոյի, Եվգենի Բալյայկինի, ինչպես նաև հարձակվողներ Ռուսլան Կորյանի,Կիրիլ Կոլեսնիչենկոյի և Մաքսիմ Կանուննիկովի հետ։

Վարձակալության ժամկետի ավարտից հետո իրենց ակումբներ են վերադառնում պաշտպան Դմիտրի Բոգաևը և Մաքսիմ Կարպովը (երկուսն էլ` «Զենիթ»), կիսապաշտպան Պավել Կարասևը («Անժի»), ինչպես նաև Գեորգի Մախաթաձեն («Ռուբին»)։

Կորյանը «ՍԿԱ-Խաբարովսկ»–ի կազմում հանդես է գալիս 2016 թվականից, նա խաղացել է 12 խաղում։ Հայաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 14 խաղ և 3 գոլի հեղինակ է դարձել։