ՈՒԱԾ–ի ուժայինները ներխուժել են ՌԻԱ Նովոստիի գրասենյակ

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում ներխուժել են ՌԻԱ Նովոստի Ուկրաինայի գրասենյակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ)-ի աշխատակիցները ներխուժել են ՌԻԱ Նովոստիի կիևյան գրասենյակ, որից հետո այնտեղ գտնվող լրագրողը դադարել է կապի դուրս գալ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տարօրինակ է, որ մեզանից հետո տարածքը չեն ախտահանել». Մարգարիտա Սիմոնյան

Առավոտյան գրասենյակի զանգի կոճակը սեղմել են մարդիկ, որոնց համազգեստի վրա գրված է եղել ՈՒԱԾ։ Ականատեսները տեսել են` ինչպես են նրանք դոմկրատներով մտել շենք, որտեղ տեղակայված է գործակալության գրասենյակը։ Դրանից հետո ներսում գտնվող լրագրողը դադարել է կապի դուրս գալ։ Մայիսի 15-ի առավոտյան Կիևում ձերբակալել են նաև ՌԻԱ Նովոստի Ուկրաինայի աշխատակից Կիրիլ Վիշինսկուն։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել լրագրողի տան մոտ։

Ուկրաինայում լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու տասնյակ դեպքեր են եղել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Եվրոպայում անվտանգության և համագործակցության գծով կազմակերպության երկրներին և Եվրոպայի խորհրդին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Կիևի քաղաքականությունը։

Ուկրաինայի իշխանությունները բազմաթիվ անգամ սահմանափակել են ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը` հաճախ արգելելով մուտք գործել երկիր։ 2015 թվականի մարտին Կիևը դադարեցրել էր իշխանության պետական մարմիններին կից ռուսական 115 ԶԼՄ-ների հավատարմագրումը։

Կիևի ճնշումներն անդրադարձել են նաև «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լրագրողի վրա։ Մեդիախմբի կազմում է նաև ՌԻԱ Նովոստին։ Օրինակ` անցյալ տարի երկիր թույլ չեն տվել մուտք գործել ՌԻԱ Նովոստիի լրագրող Զախար Վինոգրադովին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի ֆոտոթղթակից Ռամիլ Սիտդիկովին, որը հավատարմագրված է եղել «Եվրատեսիլի» եզրափակիչը լուսաբանելու համար։